<<Երեխաների իրավունքներ>> ինտերակտիվ հարթակ

Իսկ դու գիտե՞ս

Եգիպտոսում քաղաքական անկայունությամբ պայմանավորված` ակտիվացել է հանցավոր խմբավորումների գործունեությունը, որոնք զբաղվում են հնագույն դամբարանների ապօրինի պեղումներով ու թալանով: Մի շարք դեպքերում բարբարոսական պեղումներն արվում են բուլդոզերների օգնությամբ: Որպես օրինակ է բերվում Կահիրեից 150 կմ հարավում գտնվող Էլ Խիբեխում տիրող իրավիճակը: Տարիներ շարունակ այստեղ պեղումներով է զբաղվել Բերքլիի համալսարանի հնագիտական խումբը: Սակայն նախորդ ամիս գիտնականները չեն կարողացել շարունակել աշխատանքները, քանի որ պեղումների գոտին հայտնվել է հանցավոր խմբավորումների «թիրախում»: Նրանք բացել են շիրիմներն ու թալանել դրանք:
«Գողերը փնտրում են թալիսմաններ, թանկարժեք քարեր… Մենք ցնցված ենք կատարվածից», - ասել է հնագետ Քերոլ Ռեդմոնտը:


НАСА SDO արեգակնային աստղադիտարանի լուսանկարներում հայտնաբերված Արեգակի կողքին նկատված «այլմոլորակայինների օդանավը» իրականում արեգակնային «մագնիսական փոթորիկի» թունելի մուտքն է. ամերիկյան տիեզերական աստղադիտարանն առաջին անգամ է մեր լուսատուի մթնոլորտում այդքան մանրակրկտորեն գրանցել այդ հազվադեպ երևույթը:Բոգաչյովը պարզաբանել է, որ այս անգամ սարքի օբյեկտիվում հայտնվել է, այսպես կոչված, պսակի խոռոչը: «Դա հազվադեպ երևույթ է, մոտավորապես այնքան հազվադեպ, որքան Երկրում գնդաձև կայծակը: Կոպիտ ասած` դա մագնիսական մրրիկ է` փոթորիկ, որը ձգվում է Արեգակի մակերեսով և ողջ նյութերը դուրս է նետում: Մենք տեսնում ենք դրա կտրվածքը, այդ «թունելի» մուտքը, և տեսնում ենք սև շրջան»,- ասել է գործակալության զրուցակիցը:




Երիտասարդական նախաձեռնության Վայոց Ձորի ակտիվիստները նախօրեին հայտնել են, որ փլուզվել է Հայաստանի բնության ամենչքնաղ հուշարձաններից մեկը` հանրահայտ Մոզրովի քարանձավը, որը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկված է Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
Նախկինում անձավագետները բազմիցս ահազանգել են Մոզրովի քարանձավի պահպանման հարցում պետության կողմից անհրաժեշտ ուշադրության բացակայության մասին, սակայն այդ ամենը մնաց անարձագանք:


Լեհ պրոֆեսորի հավաքածուի մաս կազմող կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի նկարը պարզվում է ժամանակին կախված է եղել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում: Այս մասին նկարի տերն իմացել է այս տարվա հունվարին, համակենտրոնացման ճամբարի ազատագրման 67-ամյակից մի քանի օր առաջ, հայտնում է Reuters-ը:
1943 թվականին Օսվենցիմի բանտարկյալներից մեկի ստեղծագործությունը հանդիսացող Շոպենի նկարը կորած էր համարվում: Լեհ նկարչի աշխատանքների մեծ մասը նացիստները ոչնչացրել էին նահանջից առաջ: Շոպենի նկարը կախված է եղել ճամբարի սենյակներից մեկում, որտեղ փորձեր է արել բանտարկյալների նվագախումբը:



ԱՄՆ-ը հայտնի է իր տարատեսակ մրցույթներով, իսկ նրան չի զիջում Կանադան, որտեղ արդեն 29 տարի շարունակ իրականացվում է սպագետտիից կամուրջների մրցույթը: Այս անգամ Բրիտանական Կոլումբիայի «Օկանագան» քոլեջում կազմակերպված մրցույթում հաղթել է 23-ամյա հունգար Պետեր Շանդորը:Շանդորի կամուրջը դիմացել է 384 կգ քաշին, երկու անգամ ավելի, քան մրցույթին մասնակցող մյուս կամուրջները: Շանդորը, ով ինժեներական գործ է ուսումնասիրում Հունգարիայի Նյիրեդխազի քոլեջում, պատմել է, թե կամրջի վրա 140 ժամ է ծախսել, իսկ մշակելու վրա` մի քանի ամիս:Մրցույթի ռեկորդը` 443,58 կգ, կրկին պատկանում է հունգար ուսանողներին եւ հաղթել է 2009թ.: Կամրջի քաշը եղել է 982 կգ:


Վենետիկում սկսել է հանրահայտ դիմակահանդեսը: Տոնակատարությունները կտևեն մինչև փետրվարի 21-ը:Այս տարի այն ընթանում է «Կյանքը ինչպես թատրոն» կարգախոսի ներքո: Հիմնական բեմահարթակ՝ ըստ ավանդույթի, կծառայի Սուրբ Մարկի հրապարակը: Գիշերը այնտեղ սկսել է ցայտել գինու շատրվանը: Մինչ առավոտ շարունակվել են պարերն ու երթերը:Վենետիկյան դիմակահադեսը նվիրված է Վենետիկյան աղջիկների ազատագրմանը, որոնց ըստ պատմության առևանգել էին ծովահենները:Կարնավալային օրերին Վենետիկ են այցելում մեկ ու կես միլիոնից ավել տուրիստներ, այցելում են նաև շատ արտիստներ աշխարհի տարբեր ծայրերից:




Աշխարհում տարեկան մոտ 1000 թռչուն է սատկում պատուհանին հարվածելու պատճառով:



Էյֆելյան աշտարակը մինչև վերջ ոտքով բարձրանալու համար պետք է հաղթահարել 1792 աստիճան:




Աշխարհում տարեկան մոտ 1000 թռչուն է սատկում պատուհանին հարվածելու պատճառով:



Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները կարող են տեղավորվել Յուպիտեր մոլորակի մեջ:



Ով կմտածեր, որ մրջյունները  ոչ միայն յուրովի տարբերում են, այլև ունեն սիրած գույներ:Թվում է, թե անհավանական բան է, սակայն, գիտնականներին հաջողվել է որոշել, թե որ գույներին են նախապատվություն տալիս աշխատամոլները: Պարզվել է, որ մրջյունները  խենթանում  են կանաչ ու դեղին գույների համար:




Անխելի ջրվեժ
կամ Անխելի Սալտո – ամենաբարձր ազատ անկումն ունեցող ջրվեժն է աշխարում, նրա բարձրությունն է 978մ. : Գտնվում է Վենեսուելայի տրոպիկական անտառներում, Կանայմա ազգային այգու տարածքում: Ջուրը գահավիժում է Աույանտեպուի գագաթից – թարգ. հայերենով նշանակում է "Սատանայի Լեռ”:Այնքան բարձրից է ջուրը թափվում որ, մինչև գետին հասնելը բաժանվում է շատ մանր կաթիլների և առաջացնում մառախլապատ ամպ:


Այս տարի լրանում է մեծանուն գրող Դերենիկ Դեմիրճյանի 135-ամյակը:


Ավստրալիական ծովային կոկորդիլոսը  գրանցվել  է Գինեսի գրքում որպես ամենախոշոր կոկորդիլոս,որն ապրում է բնության մեջ երկարությունը 5.47մ է քաշը 907կգ:



Գորիլան կարող է մարդուց վարակվել գրիպ, մրսածություն և այլ հիվանդություններ:



Մրջյուններն այն բացառիկ, կամ գուցե և միակ, կենդանիներն են, որ երբեք չեն քնում: 



Բավական է կարիճի գլխին մի քանի կաթիլ սպիրտ կաթեցնել, և նա կկատաղի ու ինքն իրեն մահացու խայթոց կհասցնի:





Վատիկանը միայն 1992 թ.-ին ընդունեց, որ երկրագունդը կլոր է և պտտվում արեգակի շուրջը:




Մեկ րոպեում արևն ավելի շատ էներգիա է արտադրում, որքան Երկիր մոլորակը չի ծախսում մեկ տարում:




Երբևէ արձանագրված ամենակարճ պատերազմը տևել է 38 րոպե, Անգլիայի և Զանզիբարի (Արևելյան Աֆրիկա) միջև: Այն սկսվել է 1897-ի օգօստոսի 27-ին, 9:02 րոպեին, ռմբակոծված Զանզիբարը 9:40-ին հանձնվել է:




Լամպի գյուտարար Թոմաս Էդիսոնը մթից վախենում էր
:



Երեխաներն օրվա մեջ ծիծաղում են մոտ 400 անգամ, իսկ մեծահասակներն ընդամենը 15 անգամ:




Հին Եգիպտոսում մարդիկ հարկերը վճարել են մեղրով:




Ամստերդամի համալսարանի գիտնականները պարզել են, որ կոմպոզիտոր Լյուդվիգ Վան Բեթհովենի խլությունը ազդեցություն է ունեցել նրա երաժշտության վրա:Պարզվել է, որ ժամանակի ընթացքում նա դադարել է լսել  բարձր նոտաները եւ իր ստեղծագործություններում սկսել է ավելի ցածր նոտաներ օգտագործել: Սակայն երբ Բեթհովենը ամբողջովին խլացել է, նրա երաժշտության մեջ կրկին հայտնվել են բարձր նոտաներ:




Այս տարի Երեւանը կլինի
գրքի համաշխարհային մայրաքաղաք: Սա զուգադիպել է  Հայ տպագրության 500- ամյակին:  Գրքի մայրաքաղաքի միջոցառումները մեկնարկելու են 2012-ի մայիսի 23-ին՝ գրքի ու հեղինակային իրավունքի միջազգային օրը: Այդ օրը Բուենոս Այրեսից այդ տիտղոսը կփոխանցվի Հայաստանին ու մինչեւ 2013 թվականը Երեւանը կլինի գրքի համաշխարհային մայրաքաղաք։




Իսկ դուք գիտեք, որ շոկոլադը նպաստում է տրամադրության բարձրացմանը:Այն իր մեջ պարունակում է <<երջանկության>> հորմոն,որը ընկնելով արյան մեջ ազդում է նյարդային համակարգի վրա և անմիջապես բարձրացնում մարդու տրամադրությունը
:



Աշխարհում կա գրել-կարդալ չիմացող 776 միլիոն չափահաս, որոնց երկու երրորդը կանայք են: Կանայք կատարում են աշխարհի աշխատանքի մոտ երկու երրորդը և արտադրում են աշխարհի սննդի կեսը, սակայն վաստակում են աշխարհի եկամտի ընդամենը 10 տոկոսը և տիրապետում են աշխարհի գույքի ընդամենը 1 տոկոսին:



Եթե ներկա միտումները շարունակվեն, մարդկությունը 2050 թ.-ին կլինի 9 միլիարդից քիչ ավելի, իսկ դարավերջին կհատի 10 միլիարդի սահմանը: 1950 թ.-ից ի վեր կյանքի միջին տևողությունն աշխարհում ավելացել է 20 տարով 48-ից 69:



Միայնակությունը խելքի համար նույնն է, ինչ քաղցած սննդակարգը` մարմնի։ Երբեմն այն անհրաժեշտ է, բայց չպետք է լինի չափազանց երկարատև։


Մարդու սիրտը ստեղծում է այնպիսի ճնշում, որը ընդունակ է արյունը ցփնել 10 մետր հեռավորության վրա:



Փղերը միակ կենդանիներն են, որոնք ցատկել չեն կարող:



Մարմնի ամենաուժեղ մկանը լեզվի մկանն է:



Աջլիկները, միջինում, ապրում են 9 տարի ավել, քան ձախլիկները:



Բոլոր սպիտակ արջերը ձախլիկ են:



Պյութագորասի թեորեմը.
Սկզբնական տեսքով Պյութագորասի թեորեմը պնդում էր , որ ուղղանկյուն եռանկյան ներգնաձիգի վրա կառուցված քառակուսու մակերեսը հավասար է էջերի վրա կառուցված քառակուսիների մակերեսների գումարին: Սովորաբար, Պյութագորասի թեորեմը ձևակերպվում է այսպես. Եթե ուղղանկյուն եռանկյան կողմերը չափված են միևնույն մասշտաբով, ապա ներքնաձիգի երկարությունը արտահայտող թվի քառակուսին հավասար է էջերի երկարությունները արտահայտող թվերի քառակուսիների գումարին (կարճ՝ ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգի քառակուսին հավասար է էջերի քառակուսիների գումարին):


Ամենաերկար նախադասությունը Վիկտոր Հյուգոյի «Թշվառներ» վեպում է: Այն կազմված է 823 բառից, որոնք միմյանցից բաժանված են 93 ստորակետով, 57 կետ-գծով և 4 գծիկով:



Մարդու մարմնի ամենասառը մասը քիթն է: Քթի ծայրի ջերմությունը սովորաբար չի անցնում Ցելսիուսի 22 աստիճանից:





Ինտերակտիվ Քվեարկություն

Բնապահպանություն(օդի աղտոտվածություն, աղբի տեղահանում, վերամշակում, ոչ բավարար քանակով աղբամանների առկայություն, արտադրամասերի շահագործման արդյունքում բնությանը եւ բնակչության առողջությանը հասցված վնաս)


Քվեարկել է 17 մարդ

Իրադարձությունների Օրացույց

Մայ 2013
ՇաբԿիրԵրկԵրքՉորՀինգՈւր
    123
45678910
11121314151617
18192021222324
25
262728293031

Նորություններ

Քվեարկությունը սկսված է

Քվեարկությունը սկսված է Հարգելի աշակերտներ, Ապրիլի 22-29-ը ընկած ժամանակահատվածում քվարկեք այն հիմնախնդիրների օգտին, որոնք առկա... Կարդալ ավելին