Նորություններ
Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիր
04. 02. 2013
2013 թվականին ՀՀ կրթության և գիտության
նախարարությունը շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական
վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի
կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների,
տնօրենների, ուսումնական մասի տեսուչների վերապատրաստման ծրագիրը:
Վերապատրաստման դասընթացները նախատեսված է իրականացնել ուսուցման երկու
ձևով. առկա՝ Հայաստանում, մեկամսյա ժամկետում և հեռավար (on-line): Հեռավար
վերապատրաստումը կիրականացվի առանձին առարկաների գծով` սեպտեմբերից
դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:
2013թվականին վերապատրաստման շրջանակում իրականացվելու է վերապատրաստում
վերապատրաստողների համար (Training of Trainers) «Տարրական ուսուցման
մեթոդիկա և տարրական կրթության կազմակերպում» ծրագիրը, որին կարող են
մասնակցել Հայաստանում ՀՀ ԿԳՆ ծրագրով առնվազն մեկ անգամ վերապատրաստումն
անցած ուսուցիչներ,տեսուչներ,ուսուցչական աշխատանքի գնահատմանը մասնակցող և
բարելավմանը նպաստող այլ պաշտոնյաներ:Դասընթացներն ավարտած ուսուցիչներին
կտրամադրվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայագրեր, ինչպես նաև
ուսումնամեթոդական գրականություն, դասագրքեր և այլ նյութեր: Սփյուռքահայ
ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական
միջոցներով՝ սկսած 2000 թվականից: Մինչ օրս վերապատրաստվել է ավելի քան
640 սփյուռքահայ ուսուցիչ:
Վերադառնալ


