Հետ 2015 խորհրդակցություններ
Հետ 2015 թվականին կավարտվի Հազարամյակի զարգացման նպատակներ ծրագիրը: Այս նպատակները սահմանվել են 2000 թվականին և բաղկացած են 8 զարգացման գերակայություններից, որոնց ուղղությամբ պետք է աշխատել, որպեսզի վերջ դրվեն աղքատության և զրկանքների ամենածայրահեղ դրսևորումները: Համաձայնության գալով այս 8 նպատակների շուրջ՝ կառավարությունները և միջազգային կազմակերպությունները համախբվել են, որպեսզի միասին աշխատեն այս նպատակներին հասնելու համար:
Հազարամյակի զարգացման 8 նպատակներն են՝

- Ոչ մի դատարկ ստամոքս
Սնունդ բոլորի համար
- Յուրաքանչյուր երեխա կսովորի գրել և կարդալ
Բոլոր երեխաները պետք է գնան դպրոց անկախ նրանից, թե որտեղ են սովորում կամ որքան գումար ունեն
- Աղջիկներն ու տղաները, տղամարդիկ և կանայք կլինեն հավասար
Կանանց վերաբերվում են արդարացի և հարգանքով, երբ նրանք աշխատանքի վայրում են կամ տանը իրենց ընտանիքների հետ
- Երբ որևէ երեխա հիվանդանում է, նա պետք է ընդունի դեղորայք բուժվելու համար
Երեխաները չպետք է տառապեն այնպիսի հիվանդություններից, որոնք կարող են բուժվել լավ դեղորայքով կամ բժկի այցելության շնորհիվ
- Հղի մայրերը պետք է լինեն առողջ և երջանիկ
Հղիության ընթացքում և երեխայի ծնվելուց հետո հղի կանայք պետք է հնարավորություն ունենան այլցելել բժշկի, դիմել մանկաբարձուհու, բուժքրոջ օգնությանը
- Ավելի հոգատար լինել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, մալարիայով կամ այլ հիվանդություններով տառապող մարդկանց նկատմամբ
Մարդիկ պաշտպանված են մոծակներից և այլ միջատներից, որոնք հիվանդություններ են տարածում և վարակում իրենց
- Առավել հոգատար լինել մեր փոքրիկ հողակտորի հանդեպ
Ծառ կտրելիս փոխարենը տնկում ենք, աճեցնում ենք բանջարեղեն, ջուրն օգտագործում ենք խնամքով, մեքենա վարելու փոխարեն, քայլում ենք, վերամշակում ենք ամեն բան
- Համագործակցել հանուն բարօրության միասին աշխատելու համար
Հարուստ կառավարությունները կօգնեն աղքատներին, մարդիկ կօգնեն միմյանց տարբեր երկրներում վճարելով խելամիտ գումար գնված սննդի համար
Հայաստանը 15 երկրներից մեկն է, որը մասնակցում է հետ 2015 խորհրդակցություններին: Այս խորհրդակցությունների շրջանակներում Աղվերանում փետրվարի 26-28-ը Հայաստանի 6 մարզերից հավաքագրված 50 աշակերտներ մասնակցեցին վերապատրաստման դասընթացների:
Առավել մանրամասն տես վերապատրաստման դասընթացներ ենթաբաժնում:


